Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի նախագահին

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին 13 դեսպան, որոնց թվում էին ԵՄ, ԱՄՆ, Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Ռումինիայի  և Օմանի՝  Ջակարտայում նստավայր ունեցող դեսպանները:

Համաձայն Ինդոնեզիայի արարողակարգի՝ հավատարմագրերի հանձնմանը հետևեց նախագահ Յուդհոյոնոյի ելույթը, որում նա ուրվագծեց Ինդոնեզիայի իշխանությունների առջև ծառացած խնդիրները:

Ելույթներ ունեցան նաև հավատարմագրեր հանձնող դեսպանները: Իր ելույթում դեսպան Աղաջանյանը մասնավորապես նշեց, որ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացման Հայաստանի իշխանությունների պատրաստակամության մասին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

unnamed (3) unnamed (2)

Scroll Up