ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումները շարունակվում են
Հուլիսի 30-ին Գլենդելում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և խորհրդի անդամների հետ:
Նախարարը հանդիպում է ունեցել նաև Գլենդելի կրթական խորհրդի անդամների հետ:
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ, այցելել է ՀՅԴ Հայկական Երիտասարդաց Դաշնակցության ճամբար (AYF Camp):
Հուլիսի 31-ին նախարարը հանդիպելու է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների և Սիրիահայերի օգնության հիմնադրամի ղեկավարների հետ:
Հանդիպում է նախատեսված նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և եկեղեցու ներկայացուցիչների հետ:
Նախարարը այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հանդիպելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:
Բըրբանքում՝ Առաջնորդարանում, Մխիթար Հայրապետյանը հանդիպելու է համայնքի ղեկավարների հետ: