«Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում». քաթարաբնակ սիրիահայ գործարար

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց քաթարաբնակ սիրիահայ  գործարար Հովհաննես Խթումյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց սփյուռքահայ գործարարի Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունը, լավատեսությունն ու ազգասիրությունը, ողջունեց գործարարի՝ ապագային միտված ծրագրերը:

Հովհաննես Խթումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց  իր ներդրումային ծրագրերը՝ մասնավորապես Հայաստանում արևի էներգիայի արտադրության նախագծերը, որոնք հնարավորություն կտան խթանել տնտեսության զարգացումը, նոր աշխատատեղեր բացել: Պարոն Հովհաննեսը պատմեց նաև իր բարեգործական ծրագրերի մասին, նշեց, որ պատրաստվում է աջակցություն ցուցաբերել մարզերի անապահով ընտանիքներին: «Իհարկե դժվարություններ էլ կան, բայց մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում », – հավելեց պարոն Խթումյանը:

Scroll Up