Կենդանի շղթա Ամստերդամում ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների

Ապրիլի 23-ին Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցի սաների, մանկավարժական կոլեկտիվի և ծնողների համար անչափ հիշարժան օր էր։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Նիդերլանդական օրագիր»-ը, դպրոցի և «Սուրբ Հոգի» եկեղեցու անդամները միասնաբար ոգեկոչեցին Հայոցցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Այս միջոցառումը ևս մեկ անգամ ամրագրեց համայնքի համախմբման միասնականության զգացողությունը։
Ամստերդամյան ջրանցքների երկայնքով, ի դեպ, ջրանցքի կամուրջներից մեկն ունի Armeensebrug (Հայկական կամուրջ) անվանումը, «Սբ․ Հոգի» եկեղեցու հավատացյալ հայերը՝ մանուկ և չափահաս, կազմել էին կենդանի շղթա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։ Նման միջոցառում արդեն երկրորդ տարին է կազմակերպվում: