ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայ գործարարների արտադրանքը իրացնելու նպատակով Երևանի գետնանցումներում, մետրոյի կայարաններին հարող հատվածներում տարածքներ տրամադրելու հետ կապված հարցեր:

Նախարարության առջև հարց բարձրացվեց Երևանի քաղաքապետարանի միջոցով լուծել մի շարք սիրիահայ գործարարների այդ խնդիրը:

Քննարկվեց նաև տարիներ շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայերին բժշկական խորհրդատվություն մատուցած սիրիահայ բժիշկներին խրախուսելու հարցը, ովքեր անվճար բժշկական օգնություն են տրամադրում իրենց հայրենակիցներին:

Նմանատիպ օգնությունները կազմակերպվում են ՀԲԸՄ-ի կողմից տրամադրած տարածքում և նրանց օգնությամբ էլ ձեռք է բերվել համապատասխան սարքավորումներ: Շուտով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և ՀԲԸՄ-ն նախապատրաստվում են այդ աշխատանքներին տալ իրավակազմակերպական ձև և ծառայությունը դարձնել  պոլիկլինիկական ծառայություն:

Scroll Up