Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պետիկ Պետրոսյանին
Օգոստոսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եվրոպայի Հայ դատի Միջին Արևելքի պատասխանատու, «Արևելքի քրիստոնյաներ» կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանին:
Հանդիպմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայ դատի իրականացրած աշխատանքները Եվրոպայում, Միջին Արևելքում և Արցախում:
Զրույցի ընթացքում քննարկվեցին Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում հայերի, քրիստոնյաների իրավիճակին, Հայ դատի և «Արևելքի քրիստոնյաներ» կոմիտեի կողմից նրանց ցուցաբերված աջակցությանն առնչվող հարցեր:
Պետիկ Պետրոսյանը նախարարի հետ զրույցում նշեց, որ 2014, 2015 թվականներին այցելել է Լիբանանում, Սիրիայում և Իրաքում ապաստանած հայ և քրիստոնյա գաղթականների տներ, ճամբարներ՝ իրավիճակին ծանոթանալու և նրանց իրական խնդիրները հանրությանը ներկայացնելու:
Հանդիպման ընթացքում մատնանշվեցին համատեղ ծրագրերում համագործակցության, Սփյուռքի նախարարության դերակատարությանն առնչվող հարցեր:
Հրանուշ Հակոբյանը և Պետիկ Պետրոսյանը քննարկեցին նաև հայկական ինքնության, հայապահպանության, Սփյուռքի և Հայաստանի Հանրապետութան հարաբերությունների ակտիվացման և ամրապնդման հետ կապված հարցեր:
Անդրադառնալով Եվրոպայի հայկական համայնքներին՝ առաջարկվեց համատեղ ծրագրերի իրականացմամբ ակտիվացնել Սփյուռքի նախարարության և Եվրոպայի հայկական համայնքների միջև կապերը:
Քննարկվեց նաև Արևելքում քրիստոնյաների իրավիճակին վերաբերող համաժողովի անցկացման հեռանկարները: