Համաեւրոպական խաղեր Պարսելոնայի մեջ

Յարգելի ընկերներ եւ Համաեւրոպական մրցաշարքերու մեծ ընտանիք,

Պարսելոնայի Հայկական Մշակութային Միութիւնը հաճոյքն ունի Ձեզ հրաւիրելու Համա-եւրոպական 20-րդ խաղերուն, որոնք տեղի պիտի ունենան Պարսելոնայի մէջ 18­-20 Ապրիլ 2014ին:

Խաղերն ու պաշտօնական բացումը նախատեսուած է կազմակերպել Պարսելոնայի National Institute of Physical Education (INEF) http://www.inefc.cat համալիրին մէջ, ուր 1992 թուականին տեղի ունեցան Աշխարհի Ողիմպիական խաղերը:

Սոյն մրցաշարքին համար նկատի առնուած են հետեւեալ մարզաձեւերը.

Ֆութզալ (Արական / Իգական)

Վոլեյպոլ (Երկսեռ)

Պասքէթպոլ (Արական / Իգական)

Փինկ-փոնկ (Արական / Իգական)

Պատմինթոն (Արական / Իգական)

Ճատրակ եւ Նարտի (Արական / Իգական)

Գիշերելու եւ երեկոյան կազմակերպուելիք խրախճանքներու համար նախատեսուած է ապահովել Barcelo Sants չորս աստղանի պանդոկը http://www.barcelo.com :

Այս մրցաշարքին մասնակցելու համար, բարեհաճեցէք Ձեր օրացոյցին մէջ վերապահել 18-20 Ապրիլ 2014 թուականը:

Շուտով Ձեզի պիտի ուղարկենք այլ մանրամասնութիւններ:

Կը սպասենք Ձեզ Պարսելոնայի մէջ:

Պարսելոնայի Հայկական Մշակութային Միութիւն

Պարսելոնա, Սպանիա

Յաւելեալ տեղեկութիւններու համար կապ հաստատել’

E-mail: eag.barcelona2014@ gmail.com Facebook:

https://www.facebook.com/events/440135129424647/?ref=3&ref newsfeed story type=regular

C/Ausias March, 49 6° 1a – 08010 Tel. / Fax +34 93 436 08 09 – E-mail: info@acab.es www.acab.es

Scroll Up