Եգիպտացի 337 պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև են ներկայացրել Խորհրդարան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/000_6Z0PG_0.jpg)
Հուլիսի 25-ին եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Բիքրին Եգիպտոսի խորհրդարանում ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձև: Բանաձևը ստորագրել են 337 պատգամավորներ: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին «Էլ յաում էլ սաբը» կայք-էջում գրում է Մուհամեդ Մեջդի էլ Սիսին:
Բիքրին կոչ է ուղղել Եգիպտոսի խորհրդարանին և ՄԱԿ-ին, ինչպես նաև՝ միջազգային տարբեր մարմիններին, պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում 1915-22 թվականներին, որին զոհ են գնացել 1,5 միլիոն անմեղ և անզեն հայ բնակիչներ: