Ամենագլխավորն այդ բանաձևում այն է, որ Գերմանիան իրեն համարում է մեղսակից. ՀՀ սփյուռքի նախարար

Թուրքիան կարծում էր, որ 100-րդ տարելիցով ամեն ինչ կավարտվի, իսկ 100 տարի անց էլ շարունակվում է արդարության քայլարշավը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն` անդրադառնալով երեկ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Գերմանիան խոշոր պետություն է, այն Եվրոպայի սրտում կարեւոր դերակատարում ունի,  իսկ ամենագլխավորն այդ բանաձևի մեջ այն է, որ Գերմանիան իրեն մեղավոր է զգում եւ համարում է մեղսակից: Սա մեծագույն ապտակ է Թուրքիային, որ թուրքական իշխանությունը հասկանա, որ նույնիսկ կողքից մասնակիցն է իրեն մեղավոր ճանաչում, եւ ինքն էլ մտածի Ցեղասպանությունը ճանաչելու մասին»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up