Նախնական տեղեկություններով՝ Հալաբյանում պայթյունից երկու մարդ է զոհվել. քննչական կոմիտե

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունից, նախնական տեղեկություններով, կա երկու զոհ։

Այդ մասին լրագրողների հետ զրուցյում ասել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նա նշել է, թե զոհերի ինքնությունը իրավապահներին հայտնի է, սակայն այս պահին չեն հրապարակվի նրանց անունները։

Ըստ Տռուզյանի, պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 ուղեւոր եւ վարորդը։ Վերջինիս այժմ հարցաքննում են, նա էապես չի տուժել։

Դեռեւս հայտնի չեն ավտոբուսի պայթյունի հանգամանքները, դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետներ, քրեագետներ, աշխատանքներ են տարվում, նշանակվել են փորձաքննություններ։

Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Դեպքի վայր են ժամանել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։։

Դեպքի վայրում ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը պայթյունի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն չեն հայտնում։

Ինչպես պատմել է դեպքի ականատեսներից մեկը, հնչել է երկու պայթյուն։

Ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ 15-րդ թաղամաս:

Scroll Up