Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկ Ալիկանտեում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/ալիկանտե131.jpg)
Ապրիլի 24-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման ձեռնարկ: Ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչներ, քաղաքապետի խորհրդատու Գլորիա Վերան, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ երթ մինչև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնմում է Ալիկանտեի հայկական համայնքի ղեկավար Հասմիկ Քոչարյանը:
Խաչքարի մոտ կազմակերպվեց փոքրիկ ցուցահանդես՝ երեխաների մասնակցությամբ: Փոքրիկները մեծ պաստառների վրա բռնել էին Ցեղասպանությունը ներկայացնող լուսանկարներ, նրանք նաև ասմունքեցին:
Ձեռնարկին ընթերցվեց դատապարտող նամակի տեքստը՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին:
Ձեռնարկի վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին: