«Հայերն այսօրը» ամփոփում է «Բարի տարի, փոքրի´կ» ծրագիրը

2015 թվականի դեկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը՝ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի և ԵՌԱԳՈՅՆ պարբերականի համագործակցությամբ, նախաձեռնել էր «Բարի տարի, փոքրի՛կ» բարեգործական ծրագիրը: Նպատակն էր աջակցություն ցուցաբերել Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող 1-16 տարեկան շուրջ 60 սիրիահայ երեխաների՝ նրանց համար իրականություն դարձնելով ամանորյա հեքիաթն ու ուրախություն պարգևել պատերազմ տեսած նրանց աչքերին:

Սիրիահայ երեխաների համար նվերներ պատրաստելու կոչին արձագանքեցին ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Բոլորի ցանկությունը մեկն էր՝ օգնության ձեռք մեկնել պատերազմի բովով անցած ու այսօր արդեն հայրենիքում բնակվող փոքրիկներին: Օգնել հաղթահարել իրենց (կամ ծնողների) ծննդավայրի խաղաղ օրերի ամանորյա վերհուշի ցավն ու արդեն հայրենիքում հյուսել ամանորյա նոր հեքիաթ՝ նոր գույներով ու երազանքներով:

Հասցեագրված նվերներ (տաք հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ) պատրաստեցին Արգենտինայի հայ համայնքը, ՌԴ Ադիգեայի հանրապետության ՌՀՄ-ն տարածաշրջանային կազմակերպության խորհուրդը և «Նաիրի» պարախումբը, ՌԴ Տուապսե քաղաքի ՌՀՄ տարածաշրջանային կազմակերպությունը, ՌԴ Արմավիր քաղաքի «Արմավիր» պարախումբը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ` վարչական շրջանի մի շարք մանկապարտեզներ և մի շարք անհատներ:

«Բարի տարի, փոքրի´կ» ծրագիրը ՀՀ սփյուռքի նախարարության հերթական նախաձեռնությունն էր՝ ուղղված Հայաստանում հաստատված սիրիահայերի աջակցությանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

բարի տարի փոքրիկ1բարի տարի փոքրիկ2բարի տարի փոքրիկ4բարի տարի փոքրիկ7բարի տարի փոքրիկ3բարի տարի փոքրիկ5 բարի տարի փոքրիկ6բարի տարի փոքրիկ8բարի տարի փոքրիկ

Scroll Up