Միրանո վարչական շրջանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբերի 22-ին Վենետիկի Միրանո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը Իտալիայի Հայոց միության նախաձեռնությամբ միաձայն քվեարկությամբ ճանաչեց Հայոց  ցեղասպանությունը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Իտալիայի իր աղբյուրներից:

Հավելենք նաև, որ 2016 թվականի ընթացքում Իտալիայի Հայոց միությունը երեք տարբեր քաղաքներում պետք է ներկայացնի Հայոց ցեղասպանությունը դատապարտող խնդրագրեր, որոնց իրականացման համար հետամուտ է լինելու:

Scroll Up