Նունե Եսայանի՝ «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով համերգաշարը Կանադայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում նոյեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համազգային հայ կրթական և մշակութային միության և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում կայացավ Նունե Եսայանի՝ «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով համերգը:

Համերգին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, կանադահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Նունե Եսայանին` հայ երաժշտությունն ու մշակույթը աշխարհում տարածելու և սփյուռքի հայ համայնքներին Հայաստանի շունչը փոխանցելու համար, ինչպես նաև ընդգծեց համերգների կազմակերպման փաստի կարևորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մշակութային միջոցառումների շրջանակներում:

Նշենք, որ Նունե Եսայանը «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք»  համերգային ծրագրով հանդես  էր եկել նաև Ամերիկայում,  Կիպրոսում, Հունաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Համերգային ծրագիրը ամենուրեք արժանացել է ջերմ ընդունելության:

Scroll Up