Սեպտեմբերի 24-27-ը տեղի կունենա «Համահայկական մշակութային փառատոնը». տեսանյութ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա «Համահայկական մշակութային փառատոնի» բացումը: Սեպտեմբերի 24-27-ը շարունակվող փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ «Համահայկական մշակութային փառատոնի» ընթացքում կանցկացվեն Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր Հայաստանում, որի շրջանակներում ելույթ կունենան Ստամբուլի Դպրաց Դասի «Լուսավորիչ» երգչախումբը և Եսայան Սանուց միության «Մարալ» պարախումբը, որն այս տարի նշում է հիմնադրման 35-ամյակը։
Սեպտեմբերի 27-ին Համահայկական փառատոնը կեզրափակվի «Երգում ենք Կոմիտաս» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ: Մանրամասները՝ տեսանյութում: