ՀՄԸՄ Սիրիայի շրջանի արտակարգ ներկայացուցչական ժողով

Հալեպում տեղի է ունեցել ՀՄԸՄ Սիրիայի շրջանի արտակարգ ներկայացուցչական ժողովը: Այս մասին տեղեկացնում է  Perio News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժողովի մասնակցիներն իրենց հարգանքն ու մեծարանքն են արտահայտել Սիրիայի տագնապալի իրավիճակում զոհված ՀՄԸՄ- ականների և բոլոր նահատակնելի հիշատակին:

Ժողովի ընթացքում ծանոթացել և քննարկվել են Սիրիայի զանազան մասնաճյուղերի գործունեությունները, նաև առաջիկա գործունեության շուրջ առաջադրանքները:

Առաջիկայում` սեպտեմբերին, Երևանում գումարվելիք ՀՄԸՄ­-ի պատգամավորական ժողովի համար ներկայացուցչական ժողովը կազմել է իր առաջարկները և ընտրել մասնակից պատգամավորներին:

Scroll Up