Շուշիում կանցկացվի ասմունքի համահայկական չորրորդ փառատոնը

Օգոստոսի 17-21-ը ՀՀ սփյուռքի նախարարության, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության և «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նախաձեռնութամբ և աջակցությամբ Շուշիում կանցկացվի ասմունքի համահայկական 4-րդ փառատոնը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնին կմասնակցեն 61 ասմունքող՝ Հայաստանից և Սփյուռքից (ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելառուս) նաև 42 ասմունքող՝Արցախից :
Փառատոնի շրջանակներում մասնակիցները կայցելեն Արցախի տեսարժան վայրեր: