Արգենտինական Սան Մարտին թատրոնի նվագախումբն իր համերգը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Բուենոս Այրեսի Սան Մարտին թատրոնի  նվագախումբը օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կներկայացնի, որի ընթացքում  հայկական ստեղծագործություններ կկատարվեն:

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը` վկայակոչելով թատրոնի կայքը` նվագախումբը ղեկավարելու է հրավիրված երիտասարդ դիրիժոր Նիկոլաս Ագուլյոն, ով ներկայում բնակվում է Ֆրանսիայում, մինչդեռ նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր և դիրիժոր  Ջեֆ Մանուկյանը կստանձնի մենակատար դաշնակահարի դերը:  Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար» ստեղծագործությունը, իսկ Ագուլյոն կղեկավարի  Մանուկյանի հեղինակած «Հայաստանյան երգեր»  ստեղծագործությունը` մշակված նվագախմբի կատարման համար:

Համերգային ծրագրում ներառված են նաև ֆրանսիական երաժշտական ստեղծագործություններ, ինչպիսիք են Մորիս Ռավելի «Բոլերոն» և Կլոդ Դեբյուսիի «Իբերիան»:

Scroll Up