Ուֆայի երկնքում ճախրեցին սպիտակ օդապարիկները.լուսանկարներ

«Նոր Հայեր» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և համայնքի նախագահ Ա. Դալարյանի հովանավորությամբ Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում տեղի ունեցավ համառուսաստանյան «Անմահ հոգիներ» ակցիան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ռ. Զորգեի փողոցի սպորտհրապարակի հատակին անմոռուկներ  էին  պատկերված և 100  թիվն էր  գրված:

 Իսկ 200 մարդ, լուսատու սպիտակ օդապարիկները ձեռքին, 100 խորհրդանշական թիվը կազմեցին և մեկ րոպե լռությամբ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո օդապարիկները  բաց թողեցին երկինք:

b1b2 b3b4b5 b6

Scroll Up