Շտուտգարտում հայկական մշակոյթի օրերը` գրաքննութեան զո՞հ
Օգոստոսի 5-ին Գերմանիայի Բադեն-վիւրթեմբերգ երկրամասի հայ համայնքը եւ Շտուտգարտ քաղաքի հայկական մշակութային միութիւնը` ի դէմս Գերմանիայի հայ միութիւնների կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանեանի,Բադեն-վիւրթեմբերգ երկրամասի հայ համայնքի հոգեւոր հովիւ դոկտոր Տիրատուր քահանայ Սարդարեանի եւ Շտուտգարտի հայկական մշակութային միութեան ատենապետ Աւետիս Փիլաւջեանի, հրապարակել են իրենց դիրքորոշումը` հակադարձելով դրանից 2 օր առաջ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանութեան առաջին քարտուղար Սուլեյմանովի` Իզի Թիքեթ սերուիս (Easy TicketService in.Stuttgart Veranstaltungsgesellschaft mbH Neckarwiesenstr. 5 70188 Stuttgart) ընկերութեանն ուղղուած պահանջ – յայտարարութեանը:
Հրապարակման մէջ մասնաւորապէս նշուած է.
«Բադեն-վիւրթեմբերգ երկրամասի հայ համայնքը եւ Շտուտգարտ քաղաքի հայկական մշակութային միութիւնը մերժում են այդ անմտութիւնը` հիմնուելով Սահմանդրութեան հիմնական դրոյթների վրայ:
Սակայն Իզի Թիքեթ սերուիս (Easy TicketService) ընկերութիւնը, տեղի տալով Բաքուի եւ Բեռլինի ճնշումներին, «խնդրում է» այլ ձեւակերպում` պատճառ բերելով իրենց անտեղեակութիւնը հարաւ-կովկասեան այդ քաղաքական կոնֆլիկտից:
Այնուհետեւ, առանց միջոցառման կազմակերպիչների համաձայնութեան, Իզի Թիքեթ սերուիս (Easy TicketService) ընկերութիւնը անուանափոխում է միջոցառման անունը` անճնաչելի դարձնելով ամբողջ բովանդակութիւնը:
Գերմանիայի հայ միութիւնների կենտրոնական խորհուրդը, Շտուտգարտի քաղաքի հայերը, ադրբեջանական դեսպանութեան այս փորձը գնահատում են որպէս ճնշման քարոզ գերմանական տարածքում ազատ ձեռներէց ընկերութեան վրայ, ինչպէս նաեւ յարձակում Գերմանիայի Ֆեդերատիւ Հանրապետութեան դեմոկրատական կառուցուածքի վրայ:
Նկատւում է նաեւ, թէ ինչքան խոցելի է Գերմանիան դեմոկրատիայից հեռու պետութիւնների համար:
Ոչ մօտ անցեալում Շտուտգարտի Հոհենհայմի համալսարանը հրաժարուեց լսարան տրամադրել «Օսմանեան կայսրութիւնում իրականացուած Հայոց ցեղասպանութեան մասին բանախօսութիւն» թեմայով միջոցառման կազմակերպիչներին` ցանկանալով այդ հարցում մնալ «չէզոք»:
Սոյն յայտարարութիւնը արտայայտում է Գերմանիայի հայ միութիւնների կենտրոնական խորհրդի, Բադեն-վիւրթեմբերգ երկրամասի հայ համայնքի եւ Շտուտգարտ քաղաքի հայ մշակութային միութեան աննկուն դիրքորոշումըէ:
Օրեր անց Իզի Թիքեթ սերուիս (Easy TicketService) ընկերութիւնը , որն զբաղւում է տեղի տալով «հայ մշակոյթի օրերը Շտուտգարդումէ ծրագրի շրջանակներում տոմսերի վաճառքով, տեղի տալով Գերմանիայի Բադեն-վիւրթեմբերգ երկրամասի հայ համայնքի, Շտուտգարտ քաղաքի հայ մշակութային միութեան եւ Գերմանիայի հայ միութիւնների կենտրոնական խորհրդի բողոքներին, վերկանգնեց է 19.09.11 -ին Շտուտգարտում նախատեսուած «լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան 20 -ամեայ յոբելեանինէ նուիրուած միջոցառման անուանումը:
Այս դէպքերի հետ կապուած իրենց դիրքորոշումն են արտայայտել նաեւ ազգութեամբ գերմանացիներ: Ստորեւ ներկայացնում ենք նրանցից մէկի` Բրեմենսի Եօխեն Մանգելսենի մտորումները.
«Բադեն- Վիւրթեմբերգի մայրաքաղաք Շտուտգարտում տեղի են ունենում տարօրինակ երեւոյթներ: Սկզբում Շտուտգարտի Հոհենհայմ համալսարանը փակում է իր դռները Հոլոքոստի զոհերին նուիրուած միջոցառման առջեւ, այնուհետեւ տոմսերի վաճառքով զբաղուող ընկերութիւնը ինքնագլուխ անուանափոխում է բովանդակային եւ անուանական ինֆորմացիան «Հայ մշակույթի օրեր» ծրագրում. երկուսն էլ` դեմոկրատիայից հեռու երկրների սադրանքով. սկզբում` Թուրքիայի, ապա` Ադրբեջանի…
Համալսարանն ուզում է չէզոք մնալ Ցեղասպանութեան հարցերում, իսկ տոմսերն իրացնող ընկերութիւնը մտածում է իր ապագայ բիզնեսի մասին: Ինչքա՜ն «հաստատուն» է ահաւասիկ մեր դեմոկրատիան, երբ շատ թոյլ ճնշմումն էլ բաւական է` ճկուելով նահանջելու եւ ոչ բարոյական առաջարկներ ընդունելու համար:
Ես հրաւիրուած եմ մասնակցելու «հայ մշակոյթի օրերը Շտուտգարդումէ ծրագրին, որտեղ պէտք է իմ գիրքը ներկայացնեմ: Այդ օրագիր-գիրքը ԼՂՀ կատարած իմ ճամփորդութեան պատմութիւնն է: Եւ հիմա ես կանգնած եմ ադրբեջանական գրաքննչական պաշտօնեաների հայեցողութեան ներքոյ: Ին՞չ է, ապագայում պէտք է ես իմ լեզուն եւ իմ համակարգիչն էլ կողպեմ:
Եթէ Բաքուն ի վիճակի է ռմբակոծել Շտուտգարտում նախատեսուած միջոցառումը, բնականօրէն այն արթնացնում է իմ հակակրանքն ու անկողմնակալութիւնը: Երբ տոմսեր իրացնող ընկերութիւնը կարող է Բաքուի պարտադրմամբ ջնջել ԼՂՀ բանախօսի տիղոսն ու պաշտօնը, ապա մենք բոլորս երեւի պէտք է փողոց դուրս գանք` պաշտպանելու մեր սեփական երկրում դեմոկրատիան եւ բարոյականութիւնը եւ քուէարկենք հայ մշակոյթի վերածնունդը տօնելու օգտին»: