Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեան Կը Կանխատեսէ Սուրիահայերու Համար Աշխատատեղերու Կրկնապատկում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/Հրանուշ-Հակոբյան1.jpg)
Սփիւռքի նախարարութիւնը հետեւողական է Հայաստան տեղափոխուած սուրիահայերու հարցով: «Արմէնփրէս»-ի հաղորդմամբ` Ապրիլ 1-ին լրագրողներու հետ ճեպազրոյցին մէջ այս մասին նշեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան:
«Ամէն օր 30-ից աւելի սիրիահայ գալիս է Հայաստան: Մենք նրանց ուղղորդում ենք տարբեր կազմակերպութիւններ եւ պետական կառոյցներ. եթէ խնդիրը կապուած է լինում առողջապահական ոլորտի հետ, ապա` ՀՀ առողջապահութեան նախարարութիւն, գործարարութեան ոլորտին` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրուﬓերի նախարարութիւն եւ այլն: Հետեւում ենք, որպէսզի անպայման տուեալ կազմակերպութիւնը, տուեալ պետական մարﬕնը օգտակար լինի սիրիահայերի խնդիրների լուծմանը»,- ընդգծեց նախարարը:
Հրանոյշ Յակոբեան նշեց, որ սուրիահայերու համար աշխատատեղերը պիտի կրկնապատկուի: «Մենք ամէն ամիս միջգերատեսչական յանձնաժողովի նիստ ենք գումարում եւ այդ նիստում քննարկում ենք, թէ տուեալ ամսուայ ընթացքում քանի խնդիր է լուծուել` առողջապահական, աշխատանքի, կրթական, բնակարանային հարցերի հետ կապուած: Այս ամէնը անընդհատ համակարգւում է եւ գտնւում է հսկողութեան տակ»,-նշեց նախարարը:
Սփիւռքի նախարարի խօսքով` գլխաւոր մարտահրաւէրն այն է, որ սուրիահայերը հոգեբանօրէն դեռեւս անհանգիստ են: «Սիրիայում խաղաղութիւն չի հաստատուել, եւ իրենց հարազատների մի մասը գտնւում են այնտեղ: Ուստի այստեղի սիրիահայերը ամէն օր գտնւում են լարուած վիճակում: Մինչեւ խաղաղութիւն չհաստատուի, այդ մարդիկ չեն կարող հայրենիքում իրենց լիարժէք լաւ զգալ: Այդ պատճառով, գլխաւոր խնդիրն է, որպէսզի գերտերութիւնները միաւորուեն եւ Սիրիայում խաղաղութիւն հաստատեն»,- եզրափակեց Յակոբեան: