Ուխտերթ սիրոյ, հաւատքի եւ հաւատարմութեան «Ուխտդ կատար, սիրելի ուխտաւո՛ր հայորդի, Աստուած օգնական ձեզ»

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցաւ Սիրոյ, հաւատքի եւ հաւատարմութեան ուխտերթ` կազմակերպուած Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միաւորման, մի շարք երիտասարդական կառոյցների եւ հասարակական կազմակերպութիւնների նախաձեռնութեամբ:

Ուխտերթը կոչուած էր վերահաստատելու հայ երիտասարդութեան հաւատարմութիւնը ազգային-հոգեւոր արժեքների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ ժողովրդի կեանքում նրա անխաթար առաքելութեան Ուխտերթը, որին մասնակցում էին հազարաւոր երիտասարդներ Հայ Եկեղեցու Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի թեմերից, հասարակական կազմակերպութիւններից ու երիտասարդական միութիւններից, մեկնարկեց Երեւանի Ազատութեան հրապարակից, որտեղից ուխտաւոր հայորդիները խաչերով, խաչվառներով ու ազգային-հոգեւոր արժեքների պահպանութեան կարգախօսներով քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետութեան հրապարակ: Մեկնելով Էջմիածին` ուխտերթի բազմահազարանոց թափօրը Ս. Հռիփսիմե վանքի մօտակայքից հոգեւորականների առաջնորդութեամբ, հոգեւոր երգասացութեան ու թմբուկների զարկերի ներքոյ շարժվեց դեպի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր Ս. Տրդատի բաց խորանի առջեւ տեղի ունեցաւ միասնական աղօթք: Տերունական աղօթքից հետօ ուխտաւորները երգեցին «Օրհնեալ է Աստուած» շարականը, ապա ՀԷԵՄ հոգեւոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Աւետիսեանի գլխաւորութեամբ ընթերցեցին ուխտերթի ուխտագիրը, որում ասուած է. «Ես` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հաւատարիմ զաւակն ու կրողը, ուխտու՛մ եմ իմ ամբողջ հոգով հաւատարիմ մնալ մեր հոգեւոր եւ ազգային ինքնութեանն ու արժեքներին, սիրել իմ հայրենիքը, իմ Սուրբ Եկեղեցին, հաւատարիմ մնալ հայ ընտանիքին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ մեր ժառանգութեանը: Այս իմ ուխտին վկայ է Աստուած, Հայոց Հայրապետը, այս Սուրբ Տաճարը, մեր սուրբերը եւ այստեղ հաւաքուած իմ եղբայրներն ու քոյրերը»: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի միասնական երգեցօղութիւնից հետօ ուխտաւորներին իր օրհնութիւնն ու հայրապետական պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց

Կաթողիկոսը: «301 թուականին տեղի ունեցաւ ազգային մեր կեանքում մեր ժողովրդի հաւատքի

առաջին հրաշքը` Հայաստանում քրիստոնեութիւնը հռչակվեց պետական կրօն եւ Լուսաւորչի տեսիլքի

համաձայն` այստեղ կառուցվեց Միածնաէջ Ս. Տաճարը, որի Իջման Ս. Սեղանի առջեւ ազգս հայոց`

թագաւոր, իշխան եւ ժողովուրդ, ուխտեցին սիրել Աստծուն իրենց ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով,

ուխտեցին լինել Աստծոյ հաւատարիմ ժողովուրդ բոլոր ժամանակներում, բոլոր պաշտօնների մեջ եւ

նաեւ ուխտեցին, որ ոչինչ պիտի կարողանայ խաթարել իրենց հաւատքը, որ իրենց հաւատքը պիտի լինի

զօրեղ, պիտի լինի հաստատուն, հաւատքով պիտի դիմակայեն չարի բոլոր փորձութիւններին: Մեր ժողովրդի դեպքում հաւատքը շարունակեց իր հրաշագործութիւնը, որովհետեւ ազգս հայոց եղաւ մշտապես հաւատարիմ իր Փրկչին` մեր Տեր Յիսուս Քրիստոսին, որի արդիւնքում ստեղծվեցին Հայոց

այբուբենի տառերը` որպես անպարտելի զինուորներ, որպես երաշխաւորներ մեր հոգեւոր արժեքների:

Եւ ապաւինած հոգեւոր եւ ազգային այս արժեքներին` մենք քայլեցինք փոթորկայոյզ դարերի միջով` դիմագրաւելով բոլոր փորձութիւնները ու բոլոր գայթակղութիւնները: Այդ հաւատքով մենք յաղթեցինք Աւարայրը, յաղթեցինք Սարդարապատը, յաղթեցինք նաեւ Արցախում, այդ հաւատքով մենք անկախ հռչակեցինք հայոց պետականութիւնը…: Հաւատքը շարունակաբար հրաշագործեց մեր ժողովրդի

կեանքում: Այսօր էլ մենք տեսնում ենք հաւատքի մի վկայութիւն` ի դեմս այստեղ հաւաքուած ուխտաւոր

հայորդեաց, որ վկայութիւնն է մեր ժողովրդի հոգեւոր վերազարթօնքի», – նշեց Վեհափառ Հայրապետն իր խօսքում:

Անդրադառնալով ուխտագրով հռչակուած սիրոյ, հաւատքի եւ հաւատարմութեան

գաղափարներին` Վեհափառ Հայրապետը յորդորեց երիտասարդներին, որ դրանք կեանքի կոչեն,

արմատաւորեն իրենց աստուածահաճոյ գործերում: «…Եթե Քրիստոս չի ապրում մեր հոգիների

մեջ, եթե Քրիստոս չի առաջնորդում մեզ, ու՞ր է կեանքը: Քրիստոս Լոյս է, եւ եթե Լոյսը բնակութիւն

հաստատի մեր հոգում, այնտեղ խաւար եւ խաւարի գործեր չեն կարող տեղ գտնել: Քրիստոս սեր է,

եթե այդ սերն արթնացնենք մեր հոգում, այնտեղ չեն կարող մտնել չար մտածումներ ու խորհուրդներ:

Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին անկախ

պետականութեան պայմաններում իրականացնում է իր առաքելութիւնը ժողովրդի կեանքում», – ասաց

Նորին Սրբութիւնը:

Վեհափառ Հայրապետը խօսեց նաեւ հայ հասարակութեան կեանքում առկայ բազում փորձութիւնների ու գայթակղութիւնների, ինչպես նաեւ այն երեւոյթների մասին, որ անյարիր են հայ նահապետական ընտանիքի կանոններին, խորթ մեր պատմութեանը, քրիստոնեական մեր հաւատքին, հոգեւոր մեր արժեքներին: «Այս ամենը մենք պիտի կարողանանք յաղթահարել` ապաւինելով մեր Տեր Աստծուն, այս ամենին պիտի կարողանանք դիմակայել` հաւատարմութիւնը մեր պահելով հանդեպ մեր Ս. Եկեղեցին: Ճշմարտութիւն է` եթե Աստուած մեզ հետ է, ոչ ոք չի կարող մեզ հակառակ լինել:

Աստծոյ հետ մենք կերտել ենք յաղթանակները մեր ազգային կեանքի, Աստծոյ հետ մենք յաղթանակած ժողովուրդ ենք եղել: Ուրեմն, այս վստահութեամբ ապաւինենք մեր Երկնաւոր Տիրոջը, որպեսզի յաղթանակները մշտապես ուղեկից լինեն մեր կեանքի բոլոր ճանապարհների ու բոլոր ընթացքների մեջ:

Մեր զօրեղ հաւատքն է, որ պիտի մշտապես պայծառ պահուի մեր Ս. եկեղեցում: Մեր զօրեղ հաւատքն

է եւ ամբողջական սերը, որ շեն պիտի պահեն Հայոց երկիրը, եւ այդ հաւատքով ու սիրով մենք պիտի կարողանանք դիմակայել բոլոր դժուարութիւնները մեր կեանքի», – շեշտեց Նորին Սրբութիւնն իր

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խօսելով ազգային կեանքում հայ երիտասարդին վերապահուած կարեւոր դերակատարութեան մասին, յորդորեց իւրաքանչիւր ուխտաւոր հայորդու` լինել արժանաւոր զաւակներն իրենց հայրերի, հոգիներում արթուն պահել քրիստոնեական հաւատքը, Տիրոջ

պատգամներն ու պատուիրանները ու Տերունական Ս. Խաչի ներքոյ ապրել այդ արժեքներով, որպեսզի

երկնքից շնորհներն առատորեն հեղվեն հայոց կեանքում, որպեսզի Տիրոջ ողորմութիւնն ու գթութիւնը

միշտ լինեն հայոց ազգի հետ:

Վերջում իր հայրապետական գնահատանքը բերելով ուխտերթի կազմակերպիչներին, ուխտերթի իրականացմանն աջակցած թեմակալ առաջնորդներին ու հոգեւոր հովիւներին եւ ուխտաւոր երիտասարդներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ուխտերթի մասնակիցներին. «Մնացե՛ք մեր եկեղեցու օրհնութեան ներքոյ, բանու՛կ պահեք դեպի եկեղեցի առաջնորդող ճանապարհները. այստեղ է, որ դուք պիտի հանդիպեք մեր Տիրոջը` Յիսուս Քրիստոսին, այստեղ է, որ դուք պիտի զօրանաք, այստեղ է, որ ձեր հոգին պիտի լցուի ուրախութեամբ, այստեղ է, որ օրհնութիւնները պիտի իջնեն ձեր կեանքից ներս:

Հաւատարի՛մ մնացեք Ձեր ուխտի գաղափարներին, որ այսօր հռչակեցիք այստեղ` որպես

սրբազան երդում, եւ այդ գաղափարներո՛վ ապրեք, լուսաւորե՛ք ձեր կեանքը, զօրացրե՛ք այդ արժեքներով

հայոց հայրենիքը, որպեսզի հայրենիքի խաղաղ երկնքի ներքոյ ապահով շարունակի ապրել եւ արարել

ազգս հայոց»:

Հայրապետական օրհնութեան խօսքից հետօ ուխտերթի մասնակիցները Բաց խորանի առջեւ ծնրադիր երգեցին «Տեր ողորմեա»-ն, ապա «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» շարականի ներքոյ ողջագուրվեցին Քրիստոսի յայտնութեան աւետիսով:

Ուխտերթն աւարտվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղօթքով եւ Հայրապետական մաղթերգով:

Scroll Up