Վարդապետական թեզերի պաշտպանութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի

հանդիսութիւնների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց

Կաթողիկոսի օրհնութեամբ, տեղի ունեցաւ վարդապետական թեզերի պաշտպանութիւն: Յանձնախումբը`

ատենապետութեամբ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի, քննելով ներկայացուած թեզերը, արտօնեց

դրանց բանաւոր պաշտպանութիւնը:

Վարդապետական թեզեր էին ներկայացրել Վիրահայոց թեմի Ջաւախքի առաջնորդական

ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկէն աբեղայ Սալբիյեանը («Զաքարեանները եւ Հայոց

Եկեղեցին»), Տ. Նարեկ աբեղայ Աւագեանը («Թաղման ծէսը ԺԶ-ԺԸ դարերում ըստ ձեռագիր

եւ տպագիր «Մաշտոցների» եւ ժողովրդական սովորութիւնները»), Կենտրոնական Եւրոպայի

հայրապետական պատուիրակի պաշտօնակատար Տ. Տիրան աբեղայ Պետրոսեանը («Սուրբ Գրիգոր

Տաթեւացու` եօթ խորհուրդների աստուածաբանութիւնը») եւ Արգենտինայի հայոց թեմից` Տ. Մաղաքիայ

աբեղայ Ամիրեանը («Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը եւ նրա տեղափոխութիւնները»):

Հաւարտ բանաւոր պաշտպանութեան` քննիչ յանձնախումբը դրական եզրակացութիւն տուեց

վարդապետական թեզերի բանաւոր պաշտպանութեանը եւ արժանի նկատեց Հոգեշնորհ Հայրերին

մասնաւոր վարդապետութեան աստիճանի տվչութեան:###

Scroll Up