Չինաստանը սատարում է Հարաւային Կովկասի հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը

Չինաստանը հանդէս է գալիս Հարաւային Կովկասի հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման օգտին: Այդ մասին Երեւանում կայացած մամլոյ ասուլիսում յայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Եան Ձիեչին, որը պաշտօնական այցով գտնւում է Հայաստանում:

«իմ հայ պաշտօնակցի հետ հանդիպմանը մենք անդրադարձանք նաեւ զգայուն տարածաշրջանային խնդիրներն: Չինաստանի պաշտօնական դիրքրորոշումն այն է, որ մենք սատարում ենք հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը` երկխօսութեան ու բանակցութիւնների միջոցովէ,-ասել է Չինաստանի ԱԳ նախարարը:
յեան Ձիեչին յոյս է յայտնել, որ ղարաբաղեան հակամարտութեան կողմերը բաւարար կամք ունեն խնդրի կարգաւորման համար: Նա յոյս է յայտնել, որ հակամարտող կողմերը կը գտնեն այնպիսի լուծում, որը բարգաւաճում ու զարգացում կը բերի տարածաշրջանին:
Scroll Up