Չինաստանը սատարում է Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը
Չինաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին:
Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Յան Ձիեչին, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
«Իմ հայ պաշտոնակցի հետ հանդիպմանը մենք անդրադարձանք նաև զգայուն տարածաշրջանային խնդիրներն: Չինաստանի պաշտոնական դիրքրորոշումն այն է, որ մենք սատարում ենք հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ երկխոսության ու բանակցությունների միջոցով»,-ասել է Չինաստանի ԱԳ նախարարը:

Յան Ձիեչին հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը բավարար կամք ունեն խնդրի կարգավորման համար: Նա հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը կգտնեն այնպիսի լուծում, որը բարգավաճում ու զարգացում կբերի տարածաշրջանին: