“Եռագոյն”-ին Յաջողուեց Առանձնանալ Ուրոյն Ոճով ու Ձեռագրով. ՀՀ Սփիւռքի Նախարար

hranoush-yerakouyn

Անչափ կարեւորում եմ Հայրենիքում արեւմտահայերէնով եւ դասական ուղղագրութեամբ ամենօրեայ պարբերականի ստեղծումը, ինչն անհրաժեշտութիւն էր նաեւ Սփիւռքի լրատուամիջոցների համար՝ անմիջապէս Հայրենիքից արեւմտահայերէնով քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, սոցիալական եւ այլ բնոյթի տեղեկատւութիւն ստանալու առումով:

“Չնայած մեր օրերում ելեկտրոնային թերթերի բազմազանութեանը՝ “Եռագոյն”-ին իսկապէս յաջողուեց առանձնանալ ուրոյն ոճով ու ձեռագրով՝ մշտապէս հանդէս գալով Հայաստանում, Արցախում, Սփիւռքում տեղի ունեցող իրադարձութիւնների անաչառ մեկնաբանութեամբ:

“Պարբերականը բացառիկ հետեւողականութեամբ մշտադիտարկում է Սփիւռքում գործող հայատառ մամուլը, առանձնացնում եւ վերատպում ուշագրաւ նիւթերը, վերլուծական յօդուածները, նաեւ պարբերաբար իր ընթերցողին է ներկայացնում հայ երգի եւ հայկական խոհանոցի բացառիկ նմուշներ:

““Եռագոյն”-ը իսկական կամուրջ է դարձել հայաստանեան եւ Սփիւռքի լրատուամիջոցների միջեւ, ստեղծել Հայաստանում եւ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների ամուր բանակ, որը գնալով աւելի ու աւելի է մեծանում:

Scroll Up