Աստրախանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը օտար մամուլի էջերում դար առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը

Ապրիլի 16-ին Աստրախան քաղաքի Երկրագիտական թանգարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը օտար մամուլի էջերում  դար առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչությունից:

Ցուցահանդեսի նյութերը տրամադրվել էին Հայաստանի  Ցեղասպանության թանգարանի կողմից։ Ներկայացված լուսանկարները ներկայացնում էին 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում կազամակերպած  ցեղասպանությանն անդրադարձած ամերիկյան, եվրոպական և ռուսական մամուլի առաջին էջերը։

Ցուցահանդեսին ներկա էին ո՛չ միայն աստրախանաբնակ բազմաթիվ հայեր, այլ նաև տեղի մարզային, քաղաքային կառույցների ներկայացուցիչներ, կրոնական և հասարակական հաստատությունների ներկայացուցիչներ և տեղի ու համառուսաստանյան հեռուստատեսությունների լրագրողներ։ Ցուցահադեսի բացման խոսքով հանդես եկան Աստրախան քաղաքի «Սբ․Հռիփսիմե» Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մարկոս քահանա Սարգսյանը, Ռուսաստանում հայերի միության Աստրախանի մասնաճյուղի ղեկավար Ազատ Բագրատի Կարապետյանը, Աստրախանի «Արև»  Հայկական մշակութային տան փոխնախագահ Սուրեն Սեդրակի Աջամօղլյանը։ Իրենց ողջյունի խոսքով հանդես եկան Կաթոլիկ և Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։ Ցուցահանդեսի բացման արարողությունը սկսվեց Դանիել Դեքերի «Ադանա» տեսահոլովակով։ Այնուհետ հնչեց Պարույր Սևակի «Անլռելի զանգագատուն» պոեմը հայերեն և ռուսերեն լեզուներով՝ դուդուկի մոգական մեղմ հնչյունների ներքո, Կոմիտասի «Կռունկը» և այլ կատարումներ։ Ցուցահադեսը կազմակերպել էր Աստրախան քաղաքի «Սբ․Հռիփսիմե» Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մարկոս քահանա Սարգսյանը։

Ուրախալի էր բազմաթիվ հայ երիտասարդների ներկայությունը ցուցահադեսին, ինչը վկայում է այն մասին, որ մենք ոչ միայն գիտենք, այլև հիշում, սովորեցնում և պահանջում ենք։

01 02 03

Scroll Up