Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Աբու Դաբիում

Ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացման խոսքով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:

Ներկաներին իր խոսքն ուղղեց նաեւ Արաբական Միացյալ էմիրությունների եւ Կատարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ, հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Աարգսյանը:

Այնուհետեւ ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող «The Blue Book» եւ Շերի Ֆեստեքչյանի «Արմեն» ֆիլմերը։

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ մոմավառություն: Նաիրի Բաբայանի ծիրանափողային կատարմամբ հնչեցին հայտնի հայ երգահանների ստեղծագործությունները։

Scroll Up