Ամերիկահայ գրողի` Հայոց ցեղասպանության մասին հուշագրությունը թարգմանվել է 10 լեզուներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/724732.jpg)
Ամերիկահայ գրող Մարգարետ Աճեմյան Ահներթի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Դռան թակոց» գիրքն արդեն թարգմանվել է 10 տարբեր լեզուներով, հրատարակվել է 6անգամ: Հեղինակն իր մրցանակակիր հուշագրությունը կներկայացնի ԱՄՆ Ուաթերթաունի Ամերիկյան հայկական գրադարան-թանգարանում (ALMA): Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնվածԷսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և տառապանքների, արտաքսման մասին: «Դռան թակոց»գիրքը բացահայտում է հեղինակի մոր ճամփորդությունն այդ խավարի միջոցով, ինչպես նաեւ մոր և դստեր հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, Մարգարետ Աճեմյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել հումանիտար ոլորտում, այդ թվում` «Ellis Island» պատվո շքանշանի: 2010 թվականին ստեղծվել է Մարգարետ Աճեմյան Ահներթի անվան կրթաթոշակային ծրագիրը, որն աջակցում է Հայաստանի կին լրագրողներին: Գիրքը 2008 թվականին արժանանացել է Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում: