Ծիրանի ծառ և Անմոռուկ Մոնտեվիդեոյի բուսաբանական այգում

ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ուրուգվայի հայկական երկու վարժարանների աշակերտները ապրիլի 14-ին Բուսաբանական այգում հուզիչ արարողություն էին կազմակերպել, այս մասին Ուրուգվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Կարո Հեքիմյանը: Որպես հարգանք մեր բյուրավոր նահատակների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կատարվող ձեռնարկների շրջանակներում Ծիրանի ծառ են տնկել և Անմոռուկ ծաղկի սերմեր ցանել:

Ձեռնարկին ներկա էր Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիան Քեշիշյանը: Երիտասարդական միության տղաները պատրաստել էին քարի վրա ամրացված պղնձե վահանակ, որը իսպաներենով բոլոր այցելուներին բացատրում էր ծիրանի ծառի և անմոռուկի խորհուրդը:

Ուրուգվայ Ուրուգվայ1Ուրուգվայ2 Ուրուգվայ3

Scroll Up