Կորսիկայի ասամբլեան միաձայն Ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ընդունել

Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձեւ է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչե որպես ցեղասպանություն։ Այդ մասինըստ NEWS.am-ի՝ հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։
Բանաձեւի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձեւի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, ստացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությունը։
Նշենք, որ 2001. Հունվարին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մի քանի երկրներ քրեական պատասխանատվություն են մտցրել դրա ժխտման համար։