Կորսիկայի ասամբլեան միաձայն Ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ընդունել

Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձեւ է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչե որպես ցեղասպանություն։ Այդ մասինըստ NEWS.am-ի՝ հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։

Բանաձեւի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձեւի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, ստացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությունը։

Նշենք, որ 2001. Հունվարին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մի քանի երկրներ քրեական պատասխանատվություն են մտցրել դրա ժխտման համար։

Scroll Up