Լիոնում թուրքական ռեստորանի պատերին ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/fransa_daki_turk_restoranina_soykirim_afisi_7187687_x_o.jpg)
Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող թուրքական ռեստորանի պատերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նշյալ թեմայով պաստառները նկատել է ռեստորանի սեփականատեր Մեհմեթ Էրթողրուլը առավոտյան աշխատանքի գնալիս, գրում է ermenihaber.am-ը:
«Պահանջում ենք արդարություն և փոխհատուցում», «Չենք մոռացել և թույլ չենք տա, որ մոռացվի» գրությամբ պաստառներից վրդովված՝ ռեստորանի սեփականատերը դիմել է ոստիկանություն:
«Վերջին օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, քաղաքապետարանների թույլտվությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վահանակներ են տեղադրվում հանրային վայրերում»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ արդեն 15 օր է, ինչ վերոնշյալ ռեստորանի դիմաց տեղադրված է նմանատիպ վահանակ: