Ադամ Շիֆ. Թող Հռոմի Պապի խոսքն արթնացնի ճշմարտությունը նաև այլոց մեջ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիոսկոս Պապին այն բանի համար, որ նա Վատիկանում պատարագի ժամանակ օգտագործել է «ցեղասպանություն» բառը,գրում է News.am-ը:
«Շնորհակալ եմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեցիք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Թող Ձեր խոսքն արթնացնի ճշմարտությունը նաև այլոց մեջ»,-գրել է Շիֆն իր միկրոբլոգում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում օգտագործել է «ցեղասպանություն» որակումը հայերի ոչնչացումը նկարագրելիս ու որակել է այն որպես 20-րդ դարի մեծագույն չարիքներից մեկը՝ նացիզմի ու ստալինիզմի հետ համատեղ: