Ապրիլի 23-26-ը կլինի ոչ աշխատանքային
Ապրիլի 23-ից 26-ը (4 օր) Հայաստանում ոչ աշխատանքային կլինի: Նման օրինագիծ է ընդունվել ՀՀ կառավարության այսօր կայացած արտահերթ նիստում:
Կառավարության որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
2015 թվականի ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օր:
Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ս.թ. ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: