Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր մեկնեց Վատիկան
Ընդառաջելով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի եղբայրական-անձնական հրավերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն այս առավոտ մեկնեց Վատիկան:
Վեհափառ Հայրապետի պատվիրակության մաս են կազմում Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Կիպրոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեմեզյանը, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Եպս. Փանոսյանը, Գերաշնորհ Տ. Եփրեմ Արք. Թապագյան, գավազանակիր Հոգշ. Տ. Նշան Աբղ. Լախոյանը և ազգային բարերար տեր և տիկին Բեզիքյանները։
Նորին Սուրբ Օծությունը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապի մատուցելիք Սուրբ և Անմահ պատարագին: Վեհափառ Հայրապետն իր պատվիրակությամբ նաև ներկա է գտնվելու այս առիթով կայանալիք ձեռնարկներին: