Կորսիկայի Վեհաժողովը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացվել

Կորսիկայի Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առիթով «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի անունից Ժան Բյանկուչչին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել: Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով «Corsica Infurmazione»-ին: 

Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի ռեժիմն Օսմանյան կայսրության հայերի կոտորածներ է սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման, իսկ ողջ մնացածները սփռվել են աշխարհով մեկ:

«Կորսիկայի ժողովուրդը, ընտրովի պաշտոնատար անձիք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- ասված է բանաձևի նախագծում:

Բանաձևի հեղինակներն ընդգծել են, որ Կորսիկայի Վեհաժողովը պահանջում է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, մաղթել են, որպեսզի այն ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում այդ փաստաթուղթը փոխանցել Հայաստանի և Թուրքիայի իրավասու մարմիններին:

Scroll Up