Նոթր Դամի համալսարանում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման բազմաբնույթ արարողություններ տեղի կունենան ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոթր Դամ համալսարանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով southbendtribune.com կայքը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համալսարանում կկազմակերպվի չորս արարողություն: Ապրիլի 20-ին համալսարանի լսարաններից մեկում կցուցադրվի ֆիմ, որը պատմում է Օսմայնան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայ ազնվական ընտանիքի մասին: «Վաղ ժամանակաշրջանի եկեղեցիների նահատակությունը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսություն կկարդա Նոթր Դամի աստավածաբանության պրոֆեսոր Մաքսվել Ջոնսոնը:
Հաջորդ օրը երեկոյան հայ քահանայի առաջնորդությամբ նախատեսվում է մոմավառություն: Արարողությունները կշարունակվեն նաև Մեծ եղեռնի հիշատակի օրվանիցˋ ապրիլի 24-ից հետո: Ապրիլի 27-ին կցուցադրվի 100-րդ տարելիցի առնչությամբ նկարահանված մեկ այլ ֆիլմ՝«1915»ը: