Հրանուշ Հակոբյանը սփյուռքի նախարարության պատվոգրով պարգևատրեց Մարիամ Մանուկյանին
Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքի նախարարության պատվոգրով պարգևատրեց «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանին, ով հանդես է եկել Սփյուռքի նախարարության հետ համատեղ մի շարք միջոցառումների նախաձեռնություններով և անմիջական մասնակցությամբ:
Իր խոսքում Մարիամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Հրանուշ Հակոբյանին ուշադրության և ջերմ ընդունելության համար. «Ձեր ազգապահպան և հայրենանպաստ գործունեությունը թող միշտ իր օգուտը բերի սփյուռքում ապրող հայ ընտանիքներին: Շնորհիվ Ձեր հոգատարության մեր ծրագիրը ունեցավ փայլուն արդյունք, հուսանք, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և միասին դեռ շատ հաջողություններ կգրանցենք»:
«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության և ՀՀ սփյուռքի նախարարության լավագույն նախաձեռնություններից էր հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Երազանքների քաղաք» ժամանցային փառատոն-ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին մանկական ապրանքներ արտադրող տարբեր ընկերությունների տաղավարներ: Երկօրյա ցուցահանդեսին մասնակցում էին նաև հայրենիք տեղափոխված սիրիահայ ընտանիքների երեխաները: