ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Հարգելի´ Նախարարուհի
Տիկին Հրանոյշ Յակոբեան.
Տեղեկացա, թէ ս. թ. հոկտեմբեր 1- ին լրացաւ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան ստեղծման հինգամեակը: Այս առթիւ Ձեզ կուղարկեմ շնորհաւորութիւններս՝ բարձր գնահատելով ձեր նախարարութեան գործունէութիւնը:
Ի մասնաւորի շնորհակալութիւն եմ յայտնում ուշադրութեանը, որ տուել էք Սփիւռքի ուսուցիչներին այս ամառ ամբողջ երեք շաբաթ: Շնորհակալութիւն նաեւ գրքերի համար, որ տրամադրելու եք անվճար, որոնք, հոյսով եմ, մեծապէս օգնելու են իմ աշակերտներին մեր մայրենին սովորելիս:
Խորին շնորհակալութիւնով՝
Սանդուխտ Միքայէլեան
Հայերէն Լեզուի դասախոս
Գալիֆորնիայի Պերքլի համալսարանում