Ուկրաինայի Խերսոն քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆոտոցուցադրություն կբացվի

Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպությունն ապրիլի 15-16-ին հրավիրում է այցելել ֆոտոցուցադրության, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ցուցադրությունը կրում է «Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագիրը, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է fresh-news.org-ը

Ցուցադրության նպատակն է ծանոթացնել ուկրաինացիներին և տարբեր ազգությունների ներկայացուցիչների 1915-1922թթ. սարսափելի դեպքերին, ներկայացնել այդ հանցագործության լրջությունը։ Միասնական ուժը և ջանքերի համախմբումը կօգնեն ավելի շատ մարդկանց ծանոթացնել պատմության ամենաողբերգական էջերից մեկին և ևս մի քայլ անել դեպի Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է։

Scroll Up