Բուենոս Այրեսում կկայանա կոնֆերանս Հայոց ցեղասպանության թեմայով

Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության եւ գրականության ֆակուլտետում ապրիլի 21-ին տեղի կունենա միջազգային կոնֆերանս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում կոնֆերանսի կազմակերպիչներից պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանն ասաց, որ կոնֆերանսում քննարկվելու են երիտթուրքերի քաղաքականությունը, Ադանայի 1894-96թթ. զանգվածային ջարդերը, թուրքական ժխտողականությունը, ժամանակակից Թուրքիայի ստեղծումն ու գաղափարախոսությունը և հայկական սփյուռքի ձեւավորումը:
Արգենտինացի պատմաբան Խուան Պաբլո Արտինովը դասախոսություն կկարդա հայերի տեղահանման եւ գույքի բռնագրավման մասին: Դասախոսություններ կկարդան նաեւ Գաբրիել Սիվինյանը, Ալեքսիս Փափազյանը: