Թուրք պատմաբանները Վենետիկում կպատմեն երիտթուրքերի և ծպտված հայերի մասին

Ապրիլի 9-10-ը Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանում Հայոց ցեղասպանության մասին համաժողով է անցկացվելու: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ուսումնական հաստատության կայքը:

Ելույթ ունեցողների թվում է Ստամբուլի Սաբանջի համալսարանի հետազոտող Հալիլ Բերքթայը: Նա զեկույց կներկայացնի երիտթուրքերի կուսակցության գաղափարախոսության և նպատակների մասին, իսկ նրա գործընկեր Այշե Գյուլ Ալթընայը կանդրադառնա իսլամացած հայերի պատմական հիշողության վերականգնման մասին զգայուն հարցին:

Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգան նաև «Ca’ Foscari»-ից հետազոտող Ջուլիա Լամին (թեման՝ Հայոց ցեղասպանությունն Առնոլդ Թոյնբիի աշխատություններում), Ջանպյերո Բելինջերին (հայերի մասին հիշատակումները ժամանակակից թուրքական գրականությունում), ազգությամբ հայ Անտոնիա Արսլանը՝ Պադուայի համալսարանից (Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները XX դարի կեսերի իտալական գրականության մեջ) և նրա գործընկեր Ֆրանչեսկո Բերտին (հրեա իրավագետներն ու դիվանագետները՝ Հայոց ցեղասպանության մասին):

Scroll Up