Ապրիլի 24-ին ավստրալահայ գործարարներին պատկանող ձեռնարկությունները չեն աշխատի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրալիայի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի հայ գործարարներին ապրիլի 24-ին, ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ նահատակների, փակել իրենց ձեռնարկություններն ու հայտարարել ոչ աշխատանքային օր:

Նախաձեռնությունը, որը կտարածվի ողջ աշխարհում, հնարավորություն կընձեռի ոչ միայն հարգել նահատակների հիշատակը, այլև մասնակցել ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը,գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Armenia.com.au-ին:

Հանձնախումբը պատրաստել է հատուկ պաստառներ, որոնք կփակցվեն կազմակերպությունների պատերին և կիրազեկեն բնակիչներին ոչ աշխատանքային օրվա և Հայոց ցեղասպանության մասին:

Scroll Up