Ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդ կթույլատրվի միայն 14.00-ից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/թձ.jpg)
Yerki.am-ը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները: Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը: Բացի սա՝ լինելու են օտարերկրյա բարձրաստիճան այլ պատվիրակություններ ևս: Այս կապակցությամբ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվելու:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ոչ հաստատել և ոչ էլ հերքել է սահմանափակումների մասին տեղեկությունները: