Յուրաքանչյուր հայ մի փաստ է. «Ակօս»-ի պատասխանը՝ Էրդողանին

«Տեսնել ցանկացողի համար շատ փաստ կա» վերնագրված հոդվածում «Ակօս» պարբերականն այսօր խոսքն ուղղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով, դիմելով Հայկական սփյուռքին, ասել էր.

 «Մեր արխիվներն այստեղ են: Դու որքա՞ն արխիվ ունես»: Մեջբերելով Հրանտ Դինքի խոսքը՝ «Ակօս»-ը գրել է. «Իհարկե, հայերը փաստ ներկայացնելու ինչ-որ կախվածություն չունեն: Քանի որ, ինչպես Հրանտ Դինքն էր ասում` «յուրաքանչյուր հայ մի փաստ է», սակայն նրանց համար, ովքեր անպայման փաստ են ուզում, պետք է այս օրերին միաժամանակ տեղի ունեցած զարգացումների մասին հիշեցնել:

Դրանցից առաջինը Հայոց ցեղասպանության մասին Վատիկանում գտնվող արխիվների հրապարակումն է: Մյուսը՝ Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի թուրքերեն թարգմանությունը: Գրքում պատմվում է վայրերի, գյուղերի մասին, որտեղ տեղի է ունեցել Ցեղասպանությունը՝ վկաներով: Հետևաբար՝ տեսնել ցանկացողի համար շատ փաստ կա: Բավարար է տեսնել կարողանալ»:

Scroll Up