Հայոց ցեղասպանության իրազեկվածության բարձրացման նպատակով Վիրջինիայում միջոցառում կանցկացնեն

Վիրջինիայի ընկերակցության համալսարանի ուսանողները ծրագրում են ապրիլի 1-ին անցկացնել միջոցառում՝ ուղղված Հայոց ցեղասպանության թեմայով տեղի ուսանողների իրազեկմանը,գրում է 1in.am-ը:

Նրանք տեղեկատվական արշավ կիրականացնեն թռուցիկներով ու դաջվածքներով՝ բոլորին կոչ անելով միանալ արշավին սոցիալական մեդիայով։ Այս մասին ասվում է AG Campaign-ի ֆեյսբուքյան էջում։

AG Campaign-ն գլոբալ շարժում է, որը կմեկնարկի ապրիլի 1-ին և կանցկացվի ողջ ամիս։ Այն ուղղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Արշավի կազմակերպիչները հույս են հայտնել, որ այլ համալսարաններ նույնպես կմիանան գլոբալ շարժմանը։

Scroll Up