Արցախում առաջին անգամ կանցկացվի ժենգյալով հացի փառատոն

Այս տարի առաջին անգամ Արցախում կանցկացվի ժենգյալով հացի փառատոն: Փառատոնը կկայանա ապրիլի 29-ին՝ Ծաղկաշատ գյուղում, իսկ արդեն ավանդական դարձած հացի փառատոնը կանցկացվի աշնանը՝ բերքահավաքից հետո:

Ժենգյալով հացը  ղարաբաղյան խոհանոցի (նաև Կապանի և Գորիսի) ուտեստներից է: Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց՝ հացի մեջ օգտագործած պինջարի  (եղինջի) շնորհիվ:

Ժինգյալով հացը մոտ 20 տեսակի  կանաչիներով պատրաստաված  տափակ բլիթ է. այս ուտեստը չես  հանդիպի Հայաստանի այլ մարզերի խոհանոցում: Ժինգյալով հացի պատրաստումը մի ամբողջ ծիսակարգ է, որն իր մեջ կրում է  պատրաստման աշխատանքների մեջ  հարազատներին միավորելու և վերջիններիս հետ` մեկ անգամ ևս հանդիպելու, զրուցելու, նորություններ փոխանակելու ու ջերմ մթնոլորտում միմյանց կարոտն առնելու խորհուրդը:
Պատրաստման ամբողջ գոծընթացն իրականացվում է տարեց, փորձառու կանանց կողմից, ովքեր փոխանցում են պատրաստման սեփական գաղտնիքներն իրենց աղջիկներին ու հարսներին:

Բարակ շերտով բացված խմորը լցոնում են  մոտ 20 տեսակի մանր կտրատված կանաչիներով և բուսական յուղով պատրաստված միջուկով: Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ, որից և առաջացել է ուտեստի անվանումը:

Scroll Up