Հայ ժողովուրդը միշտ հիշում է Ցեղասպանության մասին .Լիբանանցի լրագրող
Հայ ժողովուրդն այն ժողովուրդն է, որը միշտ զգոն է եւ հիշում է Ցեղասպանության մասին:
Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանում «Արարատի ստորոտին» անվանումը կրող միջազգային մեդիա ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է Լիբանանում լույս տեսնող «Սեֆիր» թերթի լրագրողուհի Դոնիզ Աթալան, գրում է artsakhpress.am-ը:
Սա լիբանանցի լրագրողի առաջին այցն է Հայաստան: Դոնիզը պատմել է, որ ապրում է Լիբանանում, բայց հայերի ու Հայաստանի մասին շատ բան գիտի: «Ես գիտեմ, թե որքան կարեւոր է Ցեղասպանության հարցը լիբանանահայերի համար»,-ընդգծել է նա:
Լիբանանահայերը թույլ են տվել լրագրողուհուն շատ լավ տպավորություն կազմել հայ ժողովրդի մասին: Նա հույս է հայտնել, որ միջազգային մեդիա ֆորումը Երեւանում հերթական անգամ կապացուցի, որ հայերը տեր են իրենց պահանջներին: Դոնիզ Աթալան նաեւ հավելել է, որ լիբանանցիների մեծամասնությունը գիտի Հայոց ցեղասպանության մասին: