Ցեղասպանությունը վերապրած 33 անձանց թոշակը կբարձրացվի 33 հազար դրամով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/15.jpg)
News.am կայքը տեղեկացնում է. «Անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում եւ վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են: ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ: Ըստ նախագծի, լրացուցիչ գումարը կհատկացվի այս տարվա ապրիլից եւ մինչեւ տարվա վերջ։ 9 ամսվա ընթացքում այդ նպատակով կհատկացվի 22.5 միլիոն դրամ: Մինչ օրս Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում մինչեւ 1915 թվականը ծնված անձինք իրենց թոշակի հետ ստանում էին 25 հազար դրամ հավելավճար, հիմա կստանան 100 հազար հավելավճար»: